Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան շարունակում է մնալ ֆուտբոլային աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը։
Ինչպես տեղեկացնում է Football.London-ը, Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մնալ ԱՊԼ-ում։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը հունվարին կարող է պայմանագիր կնքել «Չելսիի» հետ։
Նշվում է, որ «Չելսին» կարող է հրավիրել Ռոնալդուին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմանդո Բրոյան վերջերս ծնկի լուրջ վնասվածք է ստացել և հաստատ չի խաղա մինչև մրցաշրջանի ավարտը:
Նշենք, որ այս պահին պորտուգալացին ակումբային գրանցում չունի, նոյեմբերին նա խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։