Բրազիլացի նախկին լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն բացահայտել է, թե որն է իր կարծիքով Ֆրանսիայի հավաքականի հաջողության գաղտնիքը, որը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։
«Ինչո՞ւ է Ֆրանսիան այդքան հաջող հանդես գալիս աշխարհի առաջնությունում: Չափազանց ուժեղ սերունդ ունեն մարզիչով, ով սովոր է հաղթել:
Ես սիրում եմ Դիդյե Դեշամին, նա շատ հիանալի է։ Դիդյեն շատ լավ ֆուտբոլիստ էր, լավ տիրապետում էր ֆուտբոլին։ Բացի այդ, նա հիանալի մարդ է։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում նրա թիմը»,- Ռոնալդինյոյի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։