World Cup 2022. Ուսման Դեմբելե. «Հանդերձարանում Մեսսին շատ հանգիստ մարդ է»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվոող Ուսման Դեմբելեն կիսվել է Լիոնել Մեսսիի մասին իր տպավորություններով, ում հետ 4 տարի հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում»։

«Հանդերձարանում Մեսսին շատ հանգիստ մարդ է, ով օգնում է երիտասարդ ֆուտբոլիստներին: Լիոնելն ինձ շատ օգնեց, երբ ես առաջին անգամ տեղափոխվեցի «Բարսելոնա»:

Նա շատ բաներ արեց ինձ համար»,- ասել է Դեմբելեն եզրափակիչից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ վաղը կհանդիպեն միմյանց դեմ ԱԱ-2022-ի եզրափակիչում: