Ֆրանսիայի հավաքականն Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը դուրս կգա մարտական կազմով։
Լրագրող Ֆաբրիս Հոքինսի խոսքով՝ Դիդյե Դեշամի թիմի նախկինում վատառողջ բոլոր 5 ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները։ Խոսքը Տեո Էռնանդեսի, Ռաֆայել Վարանի, Կինսլի Կոմանի, Օրելիեն Չուամենիի և Իբրահիմա Կոնաթի մասին է։
Ավելի վաղ թիմ էին վերադարձել նաև Ադրիեն Ռաբյոն ու Դայո Ուպամեկանոն, ովքեր հիվանդության պատճառով բաց էին թողել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը Մարոկկոյի հավաքականի դեմ։