World Cup 2022. Էմանուել Մակրոնն ու նրա կինը Կատարից կաջակցեն Ֆրանսիայի հավաքականին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ հետ ծրագրում է դեկտեմբերի 17-ին մեկնել Կատար՝ աջակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հասած Ֆրանսիայի հավաքականին, հայտնում է BFM հեռուստաալիքը:

Նախագահի ինքնաթիռը Փարիզից կմեկնի օրվա երկրորդ կեսին: Նրա հետ են լինելու նաև ձյուդոյիստ, օլիմպիական եռակի չեմպիոն Թեդի Ռիներն ու բռնցքամարտիկ Բրահիմ Ասլումը:

Հիշեցնենք, որ Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: