Էմանուել Մակրոնը խնդրանքով դիմել է «Յուվենտուսի» ղեկավարությանը

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան «Յուվենտուսից» թույլտվություն է ստացել ներկա գտնվելու 2022 թվականի աշխարհի առաջնության Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ խաղին։

Ինչպես հայտնում է La Repubblica-ն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ խնդրել է թուրինյան ակումբի ղեկավարությանը, որպեսզի Պոգբան ներկա լինի եզրափակիչ հանդիպմանը։

Պոգբան շուտով կմեկնի Կատար, իսկ աշխարհի առաջնության ավարտի հաջորդ օրը կվերադառնա Թուրին։