Լոնդոնի «Չելսին» ու գերմանական «Լայպցիգը» համաձայնեցրել են ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերը, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Չելսիի» ֆուտբոլիստ կդառնա 2023 թվականի հուլիսին: Այս ամենը ստորագրված և հաստատված է «Լայպցիգի» ու ֆուտբոլիստի կողմից»,- գրել է Ռոմանոն Թվիթերում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերին բուժզննում է անցել «Չելսիի» համար: Լոնդոնցիները տեղափոխության դիմաց կվճարեն 60 միլիոն եվրո: