«Սևիլիայի» հարձակվողը կարող է կարիերան շարունակել MLS-ում

«Սևիլիայի» հարձակվող Ալեխանդրո Գոմեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

34-ամյա արգենտինացին պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իսպանական ակումբից։

Գոմեսի պայմանագիրը «Սևիլիայի» հետ հաշվարկված է 2024 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում նա Լա Լիգայում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։