Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը խոսել է Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի մասին, որում ֆրանսիացիները կմրցեն Արգենտինայի հավաքականի հետ:
«Արգենտինան տակտիկապես հզոր թիմ է, շատ ուժեղ է պաշտպանությունում և ագրեսիվ՝ հարձակման գծում: Նրանք շատ լավ են անցնում հարձակման՝ օգտագործելով մրցակցի սխալները:
Արգենտինան պատմության մեջ միշտ ունեցել է մեծագույն ֆուտբոլիստներ: Նախկինում Մարադոնան էր, իսկ հիմա Լիոնել Մեսին է:
Այս եզրափակիչում արգենտինացիներից սպասումները մեծ են: Հուսով ենք մեր խաղը կմտնի Ֆրանսիայի պատմության մեջ»,- Լյորիսի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: