Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում կայանալիք Ֆրանսիայի ու Արգենտինայի միջև խաղին ներկա կգտնվեն 50 հազար արգենտինացի և 6 հազար ֆրանսիացի երկրպագուներ, հայտնում է L’Equipe-ը:
«Լուսայիլ Այքոնիկ» մարզադաշտը, որը կընդունի եզրափակիչի հանդիպումը, տեղավորում է 88 966 հանդիսական:
Հիշեցնենք, որ Արգենտինա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: