«Սևիլիան» հրաժարագին է սահմանել Յասին Բունուի համար

Մարոկկոյի դարպասապահ Յասին Բունուն «Բավարիայում» կարող է փոխարինել վնասվածք ստացած Մանուել Նոյերին, ով այս մրցաշրջանում այլևս չի խաղա ոտքի կոտրվածքի պատճառով, հայտնում է Marca-ն։

«Սևիլիան» պատրաստ է բաց թողնել իր դարպասապահին, 50 միլիոն եվրոյի դիմաց։

Բունուի պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Բունուն Մարոկկոյի կազմում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում բաց է թողել 3 գնդակ։