Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնվել է «Ռոմայի» թիրախում, հայտնում է Defensa Central-ը:

Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խնդրել է ակումբին ուսումնասիրել Մոդրիչին ձեռք բերելու հնարավորությունը 2023 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։

Այս մրցաշրջանում նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 5 գոլի հեղինակ։

Մոուրինյոն 37-ամյա խորվաթին ճանաչում է մադրիդյան ակումբում նրա համատեղ աշխատանքից, որը պորտուգալացի մասնագետը ղեկավարել է 2010-ից 2013 թվականներին։