Մյունխենի «Բավարիայի» երկրպագուներն քվեարկությամբ ընտրել են թիմի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին, հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հաղթել է գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (49,6 տոկոս), երկրորդ տեղում կամերունցի հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգն է (34,9 տոկոս), երրորդը՝ գերմանացի վինգեր Սերժ Գնաբրին (5,8 տոկոս):
Մուսիալան նոյեմբերին բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում մասնակցել է 4 խաղի, խփել 2 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Transfermarkt-ը 100 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: