Պաշտոնական. Դարպասապահ Հենրի Ավագյանը լքել է ԲԿՄԱ-ն

Դարպասապահ Հենրի Ավագյանը հեռացել է Երևանի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել 26-ամյա դարպասապահին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում։

Հիշեցնենք՝ Ավագյանը ԲԿՄԱ-ին էր միացել այս տարվա օգոստոսին։ Նրա վերջին ակումբը «Նորավանքն» էր։