Հրատապ. Կյանքից հեռացել է Սինիշա Միխայլովիչը

Մահացել է նախկին ֆուտբոլիստ և իտալական «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը: Սերբ մասնագետը 53 տարեկան էր:

Սինիշա Միխայլովիչը հիվանդ էր լեյկեմիայով: Հիվանդությունը հայտնաբերվել էր 2019 թվականի հուլիսին, իսկ մեկ տարի անց նա դուրս էր գրվել:

2022 թվականի գարնանը սերբ մարզիչը հայտնել էր լեյկեմիայի ռեցեդիվի մասին և կրկին հայտնվել հիվանդանոցում: