Ատլետիկոն» Լոնդոնի «Չելսիին» առաջարկել է ձեռք բերել միանգամից երկու ֆուտբոլիստի տրանսֆեր

«Ատլետիկոն» Լոնդոնի  «Չելսիին» առաջարկել է  ձեռք բերել իր երկու հարձակվողներին:

Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, մադրիդյան ակումբը լոնդոնյան ակումբին առաջարկել է Ժոաո Ֆելիշի և Մատեուս Կունյայի ծառայությունները։

«Չելսիի» ղեկավարությունը կարող է դիտարկել այս տարբերակները Արմանդո Բրոյայի վնասվածքի պատճառով, ով մրցաշրջանի մնացած հատվածում չի խաղա:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիքսը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում Կունյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում:

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։