Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կարող է լուրջ կորուստներով մոտենալ Արգենտինայի դեմ Կատարում ավարտվող Մունդիալի եզրափակիչին:
Լրագրող Ֆաբրիս Հոուքինսը սոցցանցերում գրում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպաններ Ռաֆայել Վարանն ու Իբրաիմա Կոնատեն հարբուխ ունեն և գուցե չհասցնեն ապաքինվել:
Հիշեցնենք, որ Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: