World Cup 2022. Անտուան ​​Գրիզման. «Մենք հասկանում ենք, որ մեզ շատ բարդ եզրափակիչ է սպասվում»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը ԱԱ-2022-ի եզրափակչի նախօրեին խոսել է Լիոնել Մեսսիի մասին։

«Մենք հասկանում ենք, որ մեզ շատ բարդ եզրափակիչ է սպասվում, քանի որ Մեսսին հիանալի մարզավիճակում է։

Վստահ եմ, որ մենք կկարողանանք պատրաստվել և խաղադաշտում տալ մեր ողջ ուժը»,- «Ատլետիկոյի» հարձակվողի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։