Իտալական «Միլանը» տրանսֆերային թիրախ ունի

Ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Նոա Օկաֆորը կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում է Bild-ը:

Աղբյուրի համաձայն, «Միլանը» ցանկանում է գնել ֆուտբոլիստին որպես Ռաֆայել Լեաուին փոխարինող, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: