Դաիչի Կամադան ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան բանակցություններ չի սկսել Դորտմունդի «Բորուսիայի» հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, նրա և ակումբի միջև համաձայնություն չկա։ Այս մասին հայտնում է Sport1-ը և Sky Germany-ն։

Sport1-ը հայտնում է նաև, որ Կամադան ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, նա նախկինում ասոցացվում էր «Թոթենհեմի» հետ։ Հավանական է, որ Կամադան նոր պայմանագիր չի կնքի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։ Ճապոնացի ֆուտբոլիստը նույնպես ամռանը մոտ էր «Բենֆիկային» միանալուն:

26-ամյա ֆուտբոլիստն ԱԱ-2022-ում մասնակցել է Ճապոնիայի հավաքականի բոլոր չորս հանդիպումներին, նրա թիմը դուրս է եկել 1/8 եզրափակիչ՝ պարտվելով Խորվաթիայի հավաքականին։