Մարոկկոյի հավաքականի առաջատարներից Աշրաֆ Հակիմին խոսել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականից կրած պարտության մասին, աֆրիկացիները պարտվել են 0։2 հաշվով ու չեն կարողացել դուրս գալ եզրափակիչ։
«Թիմն իր ողջ ուժերը թողեց խաղադաշտում: Մեր երազանքն ավարտվեց: Բայց մենք պետք է հպարտանանք ձեռք բերածով։ Թիմը պայքարեց առաջինից մինչև վերջին րոպեն, մենք գլուխներս բարձր ընդունում ենք պարտությունը։
Մենք շարունակելու ենք պայքարել մեր երկրի համար: Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար»,- սոցցանցերում հաղորդագրություն է թողել պաշտպանը։