Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելուն:

«Երկուշաբթի Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Այդ ճանապարհով Լեռնային Ղարաբաղը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղամիջոցներ:

Հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա հայտնվել է շրջափակման մեջ: Ադրբեջանը դադարեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը: Ձմռանը՝ գիշերային ժամերին, օդի ջերմաստիճանը 0-ից ցածր է, մարդիկ կարող են մահանալ ցրտահարումից: Այս ամենն իսկական հումանիտար աղետի է վերածվում: Լեռնային Ղարաբաղի շրջափակումը կարող է վերածվել մարդկանց դանդաղ մահվան մահիճի»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը:

Image