Լեանդրո Տրոսարը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բրայթոնի» կիսապաշտպան Լեանդրո Տրոսարը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է BBC-ն։

Աղբյուրի համաձայն, «թոշակառուների» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մտադիր է հրավիրել նրան, իսկ բելգիացի հարձակվողը դեմ չի լինի տեղափոխվել «Չելսի»:

27-ամյա Տրոսարը «Բրայթոնում» հանդես է գալիս 2019 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: