«Բարսելոնան» գումար կվաստակի, եթե Արգենտինան հաղթի ԱԱ-2022-ը

Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հաղթանակը կարող է գումար բերել կատալոնական «Բարսելոնային»: Mundo Deportivo-ի տեղեկություններով, եթե Լիոնել Մեսսին տիրի ԱԱ-2022-ին, ապա ակումբը կստանա մոտ 120 հազար եվրո։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ, որը երեկ կիսաեզրափակչում 2։0 հաշվով հաղթեց Մարոկկոյին։

Նշենք, որ Մեսսին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։