Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը թիմի կիսապաշտպանի հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը շուտով կերկարաձգի պայմանագիրը իր ակումբի հետ:

Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամռանը: Կողմերը շուտով կսկսեն բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է Sky Sports-ը:

Նշենք, որ Տոնի Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։