Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը սկսել է անհատական մարզումները։ Այս մասին հայտնում են Marca-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին դանիացի ֆուտբոլիստը ձախ կոճի կապանների վնասվածք էր ստացել: Սպասվում է, որ մի քանի օրից սկանդինավցին կվերադառնա թիմի հիմնական խումբ։
Նշենք, որ 26-ամյա պաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել «Չելսիից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։