Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Դիոգու Ժոտան

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան մինչև հունվարի վերջ չի վերադառնա Յուրգեն Կլոպի թիմ, հայտնում է The Athletic-ը։

Հիշեցնենք, որ այս աշնանը պորտուգալացին վնասվածք էր ստացել, ինչի պատճառով չկարողացավ օգնել իր թիմին Կատարում կայացած ԱԱ-2022-ում։

Հավանական է, որ Ժոտան խաղադաշտ կվերադառնա փետրվարին։