Ջորդան Հենդերսոնը վերադարձել է «Լիվերպուլի» հետ մարզումներին

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը վերադարձել է «Լիվերպուլի» հետ մարզումներին Կատարում կայանալիք ԱԱ-2022-ից դուրս մնալուց մի քանի օր անց: Այս մասին հայտնում է մերսիսայդցիների մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Գարեթ Սաութգեյթի սաները քառորդ եզրափակչի փուլից դուրս եկան՝ 1։2 հաշվով զիջելով Ֆրանսիայի ընտրանուն։ Մրցաշարում Հենդերսոնն անցկացրել է չորս հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։