Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է ESPN Futbol Argentina-ն, մերսիսայդցիները պատրաստ են վճարել 120 միլիոն եվրո՝ այն գումարը, որը նշված է պորտուգալական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրում։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։