Իտալացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն պաշտպանել է Ֆերնանդո Սանտուշի որոշումը՝ Կրիշտիանու Ռոնալդուին մեկնարկային կազմում չընգրկելու հետ կապված:
«Սանտուշը արժանի է հարգանքի որպես մարզիչ և որպես մարդ՝ նա ճիշտ վարվեց Ռոնալդուի հետ կապված իրավիճակում։ Նրա կողմից ոչ մի սխալ չկար»,- ասել է իտալացին՝ ելույթ ունենալով Bobo TV-ի եթերում։
Հիշեցնենք, որ Մարոկկոյի հետ խաղում Ռոնալդուն փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբում, բայց չկարողացավ օգնել իր թիմին։