Մոսկվայի«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Սամեդովը խոսել է ԱԱ-2022-ի գալիք կիսաեզրափակիչների մասին։
«Աշխարհի 2022թ առաջնության եզրափակիչը Խորվաթիայի և Մարոկկոյի միջև միանգամայն հնարավոր է։ Ի վերջո, ամեն ինչ կարող է պատահել:
Նրանք ինչ-որ կերպ դուրս եկան կիսաեզրափակիչ, տրամաբանական է, որ կարող են ավելի հեռուն գնալ։ Բայց անձամբ ես դա չէի ցանկանա։ Ցանկանում եմ, որ Մեսսին հաղթի ԱԱ-2022-ը»,- ֆուտբոլիստը հարցազրույց է տվել Football1-ին։