Մյունխենի «Բավարիան» Մանուել Նոյերին փոխարինող է գտել

Խորվաթ դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը, ով ակումբային մակարդակով հանդես է գալիս Զագրեբի «Դինամոյում», կարող է կարիերան շարունակել բարձրագույն լիգայում։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։  

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական գրանդը Լիվակովիչին դիտարկում է որպես վնասվածք ստացած Մանուել Նոյերին փոխարինող։

Լիվակովիչն այժմ Խորվաթիայի հավաքականի կազմում հանդես է գալիս Կատարում կայանալիք ԱԱ-2022-ում։ Քառորդ եզրափակիչում դարպասապահը 11 մետրանոց հարվածաշարում օգնեց իր թիմին հաղթել Բրազիլիային: