World Cup 2022. Ժյուլ Կունդե. «Մենք հաղթեցինք մի խաղում, որում շատ բան էր դրված»

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին, Դիդյե Դեշամի սաները հաղթեցին 2-1 հաշվով։

«Թիմերը խելահեղ մենամարտ ունեցան, որում շատ սյուժետային շրջադարձեր եղան: Մենք հաղթեցինք մի խաղում, որում շատ բան էր դրված:

Սակայն մենք ցանկանում էինք դուրս գալ կիսաեզրափակիչ և դրա համար տվեցինք մեր ողջ ուժը»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը։