Անգլիական «Թոթենհեմն» աջակցել է իր թիմի հարձակվող Հարի Քեյնին Անգլիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո։
«Գլուխդ բա՛րձր պահիր, Հարի։ Մենք հպարտանում ենք քեզնով»,- ասվում է լոնդոնյան ակումբի՝ Թվիթերի պաշտոնական էջում։
Նշենք, որ հանդիպման 84-րդ րոպեին Հարի Քեյնը չկարողացավ դիպուկ իրացնել 11մ․ հարվածը և հանդիպման հաշիվը մնաց ամփոփոխ։
Անգլիայի հավաքականը պարտվեց՝ 2:1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։