Հայտնի են դարձել գերմանական ֆուտբոլի 2023/24 մրցաշրջանի անցկացման ժամկետները։
Գերմանական ֆուտբոլային Լիգայի (DFL) տվյալներով՝ Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի 2023 թվականի օգոստոսի 18-ին։
Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա 2023 թվականի օգոստոսի 12-ին։ Գերմանիայի գավաթի նոր խաղարկության առաջին փուլը նախատեսված է օգոստոսի 11-14-ը։
Բունդեսլիգայի ձմեռային արձակուրդը նախատեսված է դեկտեմբերի 20-ից հունվարի 12-ը:
Հաջորդ մրցաշրջանի եզրափակիչ (34-րդ) տուրը կանցկացվի 2024 թվականի մայիսի 18-ին, իսկ 2023/24 մրցաշրջանի Գերմանիայի գավաթի եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 25-ին։