Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն, Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիայից կրած պարտությունից հետո (1-1, 4-2՝ 11-մ) հայտնել է, որ հեռանում է ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է TNT Sports-ը:
61-ամյա մասնագետը գլխավորում է 2016 թվականից:
Նրա գլխավորությամբ Բրազիլիան 2 անգամ դուրս է եկել Մունդիալների քառորդ եզրափակիչ փուլ: 2018 թվականին Տիտեի թիմը քառորդ եզրափակիչում պարտվվել էր Բելգիային: