«Ատլետիկոյի» միանգամից երկու ֆուտբոլիստ կարող են տեղափոխվել ԱՊԼ

«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հաստատել է ակումբի հետաքրքրությունը «Ատլետիկոյի» հարձակվող Մաթեուս Կունյայի և պաշտպան Ֆելիպեի նկատմամբ։

«Կունյա՞ն։ Մենք բանակցությունների գործընթացում ենք։ Մենք ունենք մի քանի տարբերակներ, և բոլորն էլ մատչելի են:

Մենք դեռ սիրում ենք Ֆելիպեին, բայց պետք է աստիճանաբար լուծենք հարցերը»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում El Larguero-ն։