Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիային» կտեղեկացնի 2022թ Աշխարհի առաջնությունից հետո թիմից հեռանալու իր ցանկության մասին, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 19-ամյա կիսապաշտպանը մտադիր է ձմռանը փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը «Լիվերպուլն» է։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա անգլիացին «իշամեղուների» կազմում 22 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: