Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ հարձակվողը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն, «Բավարիան» ուշադիր հետևում է ֆրանսիացի հարձակվողին Բունդեսլիգայի իր մրցակցի ճամբարում, սակայն մյունխենցիները դեռ պատրաստ չեն ավելիին։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Այնտրախտի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում 7 անգամ դարձել է գոլի հեղինակ և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։