Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Աստոն Վիլլայի» վինգեր Լեոն Բեյլիի ծառայություններով, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն, Լոնդոնյան ակումբը առաջարկներ է սպասում եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչի տրանսֆերի համար և պատրաստ կլինի վաճառել ամերիկացուն։
Եթե Պուլիշիչը հեռանա «Չելսիից», «թոշակառուները» կփորձեն նրան փոխարինող գնել:
Իսկ Բեյլին, ով «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի ընկերն է, այս դեպքում կլինի լոնդոնցիների առաջնահերթ տրանսֆերային նպատակը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։