«Սևիլիան» կրկին հետաքրքրված է «Թոթենհեմի» ֆուտբոլիստի ծառայություններով

Իսպանական «Սևիլիան» կրկին հետաքրքրված է «Թոթենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրայով, հայտնում է Fichajes-ը։

30-ամյա բրազիլացին այս մրցաշրջանում ուժեղ մրցակցություն է ունեցել «Սփըրսի» ճամբարում:

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին դիմել է ակումբի ղեկավարությանը և խնդրել ամեն գնով ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։