World Cup 2022. Պաուլո Բարբոսա. «Եթե Մեսսին լավ տրամադրություն ունենա, ապա Հոլանդիայի հավաքականի համար դժվար կլինի»

Ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի Հոլանդիա – Արգենտինա հանդիպման սպասելիքների մասին։

«Վան Գալի թիմը շանսեր ունի: Հոլանդիան ավելի կոմպակտ է խաղում, Իսկ Արգենտինան, ինչպես միշտ, կախված է Մեսսիի հանճարից։

Եթե ​​Լեոն լավ մարզավիճակում է, եթե լավ տրամադրություն ունի, ապա դժվար կլինի»,- գործակալի խոսքերն է փոխանցում Sport Express-ը։

Նշենք, որ Հոլանդիա – Արգենտինա հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին։