Չնայած ֆինանսական խնդիրներին՝ «Բարսելոնան» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստ ձեռք բերել։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «կապտանռնագույնները» առաջնահերթ տրանսֆեր են ընտրել «Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտին: Նշվում է, որ Չավին արգենտինացու մեծ երկրպագուն է՝ նրան համարելով պաշտպանությունն ուժեղացնելու իդեալական թեկնածու։
Խուան Ֆոյը «Վիլյառեալում» հանդես է գալիս 2020 թվականի հոկտեմբերից։ Նախկինում պաշտպանը հանդես է եկել անգլիական «Թոթենհեմում»։
Transfermarkt 24-ամյա Խուան Ֆոյտին գնահատում են 25 միլիոն եվրո։