«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ` Ալեխանդրո Կամաչոն հայտնել է, որ Լաուտարոն ԱԱ-2022-ում խաղում է ցավազրկողների միջոցով։
«Լաուտարոն կոճի ուժեղ ցավեր ունի, նրան ներարկումներ արեցին։ Նա պայքարում է այդ ցավերի դեմ որպեսզի շուտ հաղթահարի այն։
Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է», – մեջբերում է Bild-ը։