World Cup 2022. Ռահիմ Սթերլինգը կվերադառնա ազգային հավաքականի ճամբար

Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող Ռահիմ Սթերլինգը կվերադառնա ազգային հավաքականի ճամբար:

Անգլիայի հավաքականի մամուլի ծառայության հավաստմամբ՝ Սթերլինգը Կատար կվերադառնա դեկտեմբերի 9-ին:

28-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի հավաքականի ճամբարից հեռացել էր իր տան վրա զինված կողոպուտի պատճառով:

Հիշեցնենք, որ անգլիացիները դեկտեմբերի 10-ին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում կմրցեն Ֆրանսիայի հավաքականի հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: