Վինիսիուս Ժունիոր. «Նա ինձ մեծ վստահություն հաղորդեց»

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը  գովեստի խոսքեր է հնչեցրել իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հասցեին:

«Անչելոտտին իր խորհուրդներով օգնեց ինձ դառնալ Բրազիլիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա ինձ մեծ վստահություն հաղորդեց։

Այնուամենայնիվ, նա երբեմն կոպիտ էր վարվում ինձ հետ երբ դա անհրաժեշտ էր: Անչելոտտին ինձ համար հոր պես է»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը: