Պաշտոնական. Էդեն Ազարն ավարտեց կարիերան ազգային հավաքականում

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարեց ազգային թիմում կարիերան ավարտելու մասին:

«Այսօր շրջվում է հերթական էջը: Շնորհակալություն Ձեր սիրո և աջակցության համար: Ես որոշել եմ ավարտել հավաքականում կարիերաս:

Փոխարինողն արդեն պատրաստ է: Կկարոտեմ»,- գրել է Ազարն Ինստագրամում:

31-ամյա Էդենը Բելգիայի հավաքականի կազմում խաղոմ է 2008 թվականից և անցկացրած 126 խաղում խփել է 33 գոլ, կատարել 36 գոլային փոխանցում: