Կրիշտիանու Ռոնալդուի քույր. «Պորտուգալիային այլևս պետք չէ Կրիշտիանուն»

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույր Էլմա Ավեյրուն սատարել է եղբորը, ով Կատարում ընթացող Մունդիալի 1/8 -րդ եզրափակիչում կայացած Շվեյցարիայի դեմ խաղում (6-1) պահեստայինների նստարանին էր մնացել:

«Այո, Ռոնալդուն հավերժ չէ: Նա միշտ չի խաղալու, բայց, ցավոք, հիմա գոլեր չի խփում՝ ծեր է:

Պորտուգալիային այլևս պետք չէ Ռոնալդուն: Այն, ինչ նա արել է՝ արդեն կարևոր չէ ու մոռացված է:

Հիմա նրանք ներողություն են խնդրում: Ես կհիշեմ սա, իսկ ավելի ուշ մենք կզրուցենք»,- Ինստագրամում գրել է Էլմա Ավեյրուն:

Հիշեցնենք, որ 37-ամյա հարձակվողը Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին, երբ հաշիվը 5-1 էր։

Մեկնարկային կազմում 37-ամյա Ռոնալդուին փոխարինած 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։