Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն դարձել է պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Մունդիալի փլեյ-օֆֆում։
Պեպեն, այժմ 39 տարեկան 9 ամսական է, իսկ հոբելյանական գոլը հեղինակել է Շվեյցարիայի դեմ երեկ կայացած ԱԱ-2022-ի 1/8 -րդ եզրափակչի խաղում:
Պորտուգալիան 6-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ այդ խաղում և դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Մարոկկոյի հավաքականի հետ: