«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը շուտով կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Football Insider-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը լարված հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ։
Կողմերի միջև տարաձայնություններ կան թիմի տրանսֆերային հարցերի շուրջ։
59-ամյա Մոյեսը լոնդոնյան ակումբը գլխավորում է 2019 թվականից։